«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Արդյո՞ք նպատակահարմար է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն ունենալ

Արդյո՞ք նպատակահարմար է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն ունենալ
02.07.2025 | 13:02

Սա Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն է:

Սա ասում է` «որպես Հայաստանում Գերմանիայի դեսպան՝ ես կցանկանայի խթանել մեր երկու երկրների շփումները բոլոր հարթություններում»:

Ժամանակին սա չբացահայտված պաշտոն էր զբաղեցնում Ռամալահում Պաղեստինի ներկայացչությունում, այնուհետև` պաղեստինցիներով բնակեցված Արևելյան Երուսաղեմում: Թե իրականում ինչ գործունեություն է սա իրականացրել Ռամալահում և Արևելյան Երուսաղեմում անհայտ է, սակայն կռահելի: Գրեթե վստահ եմ, որ սա այնպես, ինչպես Հայաստանում «ցանկանում էր խթանել Գերմանիայի և Պաղեստինի շփումները բոլոր հարթություններում»:

Ամենևին չեմ ցանկանում, որ սրա նմանների պատճառով Հայաստանն ընկնի Պաղեստինի օրը: Ցավոք, այդ ճանապարհին ենք:

Երեկվանից սրա նախաձեռնությամբ, Գերմանիայի կանցլեր Friedrich Merz-ի, Գերմանիայի ԱԳՆ-ի (Auswärtiges Amt), ԱԳ նախարար Johann Wadephul-ի և ՀՀարտաքինգործերինախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia-ի լուռ համաձայնությամբ, Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հրաժարվել է կատարել իր հիմնական գործառույթներից մեկը` քաղաքացիներին տրամադրել մուտքի վիզա: Այդ գործառույթը փոխանցվեց ինչ-որ ՍՊԸ-ի: Այսինքն, սա ոչ թե «խթանում է» Հայաստանի և Գերմանիայի շփումները «տարբեր հարթություններում», այլ փակում է այդ հարթությունները:

Եվ, եթե այդպես է ապա արդյո՞ք նպատակահարմար է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն ունենալ: Կարող է, չէ, վերջինիս գործառույթը փոխանցվել մեկ այլ` պատշաճ վարքով դեսպանությանը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ